National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.11.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նոյեմբերի 15-ին քննարկված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը շարունակել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որով առաջարկվում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը՝ 30 տարեկան, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Կառավարության հեղինակած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ կատարվում է տեխնիկական բնույթի փոփոխություն: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասում «կառավարության անդամը» բառից հետո լրացվում է «ինչպես նաեւ Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինները» բառերով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման մասին հարցը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված են  Կառավարության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների եւ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուները:

Կառավարությունն այդ պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թենկածությունը:

Թեկնածուները ներկայացրել են կենսագրական տվյալներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իրենց տեսլականները: Նրանք պատասխանել են նաեւ պատգամավորին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արման Բաբաջանյանը, Արփինե Դավոյանը, Սուրեն Գրիգորյանը, Միքայել Մելքումյանը, Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն իրենց ելույթներում անդրադարձել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւորությանը, ընդգծել ներկայացված թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տարոն Սիմոնյանը: Պատգամավորը լիահույս է, որ թեկնածուները կարդարացնեն իրենց առջեւ դրված առաքելությունը: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու բոլորի թեկնածությանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արտակ Մանուկյանը: Նա խմբակցության անունից հորդորել է լսել հանրության կարծիքը ներկայացված թեկնածուների վերաբերյալ եւ կողմ քվեարկել բոլորին:

Թեկնածուներն իրենց եզրափակիչ ելույթներում շնորակալություն են հայտնել բովանդակալից քննարկման համար եւ հույս հայտնել, որ ընտրվելու դեպքում իրենց աշխատանքը կհաջողի եւ միասնական պայքար կմղեն կոռուպցիայի դեմ:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների գաղտնի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-13:00-ը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինածգերի փաթեթը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000դրամից դարձնել 68.000դրամ:

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել, Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի բոլոր առաջարկներն ընդունվել են:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն Ազգային ժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝  առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am